Բաժիններ՝

Հոլանդահայերը բողոքի ակցիա կանցկացնեն Ադրբեջանի դեսպանատան մոտ

Փետրվարի 27-ին Հոլանդիայի հայերը բողոքի ակցիա կանցկացնեն Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ ընդդեմ Ստեփանակերտի և Երևանի դեմ ագրեսիայի, հայտնում է Rusarminfo-ն։

Ակցիան տեղի կունենա Հաագայում։ Այն կմեկնարկի Խաղաղության պալատի մոտ ու կավարտվի Ադրբեջանի դեսպանատան մոտ։ Ցույցի նպատակն է հարգել 1988թ., 1990թ. Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայերի ջարդերի զոհերի հիշատակը, ինչպես նաև ուշադրություն հրավիրել ներկայիս վիճակի՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության նկատմամբ։

Բողոքի ակցիայի կազմակերպիչներն են Հոլանդիայի հայկական կազմակերպությունների դաշնությունը և (FAON) Հոլանդիայի Հայ դատը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս