«Մոսկվան ինչ-որ մեկի փոխարեն ինչ-որ աշխատանք չպետք է կատարի». Մարկեդոնով
«Մոսկվան հետաքրքրված է, որպեսզի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում չվերաճի քաոտիկ, անվերահսկելի հակամարտության, երբ միջադեպերի տրամաբանությունը դառնում է միակ ուղղորդող գործոնը։ Հարցն այն է, որ ցանկացած հակամարտություն և դրա կարգավորումը լինելու է կոմպրոմիսային և այն, ինչ Մոսկվան է առաջարկում, եկեք անկեղծ լինենք, ձեռնտու չէ ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին ընդհանուր առմամբ, քանի որ այդ առաջարկը ներառում է երկուստեք կոմպրոմիս, դա նորություն չէ։ Սա պետք է հասկանալ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության հարցում մոսկովյան հետաքրքրությունները։ Նա նշել է, որ Մոսկվան ինչ-որ մեկի փոխարեն ինչ-որ աշխատանք չպետք է կատարի։
«Իսկ քանի որ կոմպրոմիսային տարբերակն այդքան էլ ձեռնտու չէ կողմերին, ճնշման բավարար ռեսուրսներ ևս չկան, իսկ եթե դրանք նույնիսկ կան, ապա ինչո՞ւ դրանք գործի դնել։ Մոսկվայում ցանկացած կատարող մտածելու է. «Լավ, ճնշումներ գործադրենք Հայաստանի նկատմամբ, իսկ ինչո՞ւ։ Ադրբեջանի նկատմամբ, իսկ ի՞նչ մենք դրանից կշահենք։ Ի՞նչ՝ աշխարհը մեր ոտքերի առջև է հայտնվելու։ Մեզ բոլորը շնորհակալությո՞ւն են հայտնելու»։ Սա հաշվի առնելով, Մոսկվան առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ. «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի իրավիճակը վերաճի բացարձակ անվերահսկելի հակամարտության, իսկ հետո Դուք ևս նախաձեռնողականություն ցուցաբերեք»,- ասել է Սերգեյ Մարկեդոնովը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: