«Խաղաղասիրական» ժեստերի հետևում շարունակում է գործել բռնnւթյան, նվաuտացման և քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությունը․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն

Խորը վրդովմունքով ու ցավով տեղեկացանք, որ Բաքվի ռազմական դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին.  այս մասին նշված է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության տարածած տեքստում:

«Այս որոշումը ոչ միայն իրավական, այլև խորապես անմարդկային և քաղաքական հաշվեհարդարի ակտ է, որը հակասում է արդար դատաքննության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Ամենացնցողն այն է, որ այս դատավճիռը կայացվել է ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել էին ԱՄԷ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին։

Խաղաղության, եղբայրության ու մարդասիրության մասին բարձր խոսքերն այսպես կոպտորեն հակասում են իրական գործողություններին։

Այս հակասությունը բացահայտում է, որ «խաղաղասիրական» ժեստերի ետևում շարունակում է գործել բռնության, նվաստացման և քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728