Հռոմի պապը հորդորել է Եվրոպայում պահպանել քրիստոնեական ավանդույթները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, փետրվարի 15-ին Վատիկանում կայացած ավանդական ընդհանուր ունկնդրության ընթացքում դիմելով հավատացյալներին, հորդորել է պահպանել հավատի միասնությունը, ինչպես նաեւ քրիստոնեական հոգեւոր եւ մշակութային ավանդույթները Եվրոպայում:
Փետրվարի 14-ին, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշում է Եվրոպայի սուրբ հովանավորներ Կյուրեղի եւ Մեթոդիոսի հիշատակի օրը, քահանայապետն առավոտյան պատարագ է մատուցել Վատիկանի սուրբ Մարթայի տան մատուռում:
«Երեկ մենք հիշեցինք Եվրոպայի սուրբ հովանավորներին՝ վանական Կյուրեղին եւ եպիսկոպոս Մեթոդիոսին: Սալոնիկից այս երկու եղբայրներն Ավետարանը բերեցին սլավոնական ժողովուրդներին: Նրանք այսօր էլ Եվրոպային եւ մեզ բոլորիս հիշեցնում են հավատի միասնությունը, քրիստոնեական մշակույթի ավանդույթը պահպանելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է Ֆրանցիսկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: