Եկեղեցու պաշտպանությունը դառնում է պատվի գործ յուրաքանչյուրի համար, ով չի վաճառել իր ինքնությունը. ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ ակցիա է անցկացվել
Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել ակցիա, որը հստակ ցույց է տալիս՝ Ռուսաստանի հայերն այլևս մտադիր չեն լռությամբ հետևել մեր սրբությունների ոչնչացմանը. այս մասին Թելեգրամի իր էջում գրում է բլոգեր Միկա Բադալյանը՝ տեղադրելով ակցիայի լուսանկարները:
«Մարդիկ դուրս են եկել սատարելու Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որոնք դարձել են նիկոլական պատժիչների գլխավոր թիրախը։

«Վեհափառ» վանկարկումները և սահմանադրական կարգը վերականգնելու ու դավաճանին իմպիչմենտի ենթարկելու պահանջներով պաստառները ուղիղ ազդակ են երևանյան ժամանակավոր պաշտոնյաների։ Ազգը պառակտելու և Էջմիածնին պատերազմ հայտարարելու ռեժիմի փորձերը սփյուռքում միայն պատասխան կատաղություն են առաջացնում։

Ռուսաստանաբնակ հայերը բացահայտորեն իրերն իրենց անուններով են կոչում՝ դավաճանը պետք է հեռանա։ Հայկական նրբանցքն այսօր դարձել է ուժի վայր, որտեղ ժողովրդի ձայնը հնչեց ավելի բարձր, քան ռեժիմի ողջ սուտ քարոզչությունը։ Սա միայն սկիզբն է. Եկեղեցու պաշտպանությունը դառնում է պատվի գործ յուրաքանչյուրի համար, ով չի վաճառել իր ինքնությունը»,- գրել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է:
