«Մեր հիմնական կապիտալը մարդն է». Կարեն Կարապետյան

Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ իր տեսլականն է՝ ստեղծել այնպիսի երկիր, որտեղ գործ անող մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը, կամայական մարդը, որը ներուժ ունի, իրեն բավարարված և հանգիստ զգա:

«Ինչպիսի՞ երկիր ենք ուզում ունենալ. մենք ասել ենք, որ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ: Մենք պետք է մի երկիր ստեղծենք, որտեղ գործ անող մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը, կամայական մարդը, որը ներուժ ունի, ինքն իրեն բավարարված և հանգիստ զգա: Եվ դա ոչ միայն մեր տեսլականն է: Ընդհանրապես աշխարհում տարբեր վարկանիշերով՝ այն երկրներն են իրենց երջանիկ համարում, որտեղ այդ պայմանը բավարարված է: Մեր հիմնական կապիտալը մարդն է, պարզ ճշմարտություն է, ակնհայտ ճշմարտություն է», – ասաց նա՝ ավելացնելով, որ մենք հնարավորություն կամ շքեղություն չունենք՝ խելաց ի չլինելու:

«Մենք ինչ անենք, պետք է խելացի անենք, տարածաշրջանը, հարևանությունը, տրանսպորտային լոգիստիկան, ամեն ինչը պարտադրում է, որպեսզի լինենք խելացի և կիրթ: Այդ իսկ պատճառով մեր հիմնական կապիտալը մարդն է և նա պետք է լինի գրագետ, խելոք, հաշվարկելու ունակություն ունեցող»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս