New York Times-ի լրագրողը ներողություն է խնդրել Մելանյա Թրամփին «մարմնավաճառ» անվանելու համար
Ամերիկյան New York Times թերթի լրագրող Ջեյքոբ Բեռնշտայնը ներողություն է խնդրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփից, ում «մարմնավաճառ» էր անվանել։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, լրագրողը կիրակի օրը Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում անհարգալից էր արտահայտվել Մելանյա Թրամփի մասին։ Նրա խոսքերը լսել էր մոդել Էմիլի Ռատակովսկին, որն այդ մասին գրել էր իր Twitter-ում։
«Ես նստած էի NYT-ի կողքին, որն ինձ ասա, որ Մելանյա Թրամփը մարմնավաճառ է»,- գրել էր մոդելը։
New York Times-ը հայտարարել էր, որ իր լրագրողի խոսքերը «միանգամայն անտեղի են»։ Վերջինիս անունը չէր հրապարակվել։
Բեռնշտայնը իր Twitter-ում գրել էր, որ ներողություն է խնդրել։ «Երեկույթի ժամանակ, որը ես անձնական էի համարել, հիմար մեկնաբանություն եմ արել առաջին տիկնոջ մասին։ Իմ խմբագիրները ինձ բացատրեցին, որ նման վարքագիծը չի համապատասխանում Times-ի չափորոշիչներին, և ես դրա հետ համաձայն եմ։ Ես ներողություն եմ խնդրում»,- գրել է լրագրողը։