«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը որևէ կապ չունի ընտրությունների հետ». Շավարշ Քոչարյան

«Բանակցային գործընթացն ընտրություններից վեր է»,- այս մասին այսօր լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրական գործընթացն ինչ-որ կերպ  կարո՞ղ է անդրադառնալ բանակցային գործընթացի վրա, խոչընդոտելով այն։

Քոչարյանն ասաց, որ ընդհանրապես դեմ է այդ կարևորագույն հարցը որևէ կերպով   ընտրությունների հետ կապելուն։ Նրա կարծիքով, մենք կանգնած ենք մի խնդրի առջև, որը ընտրությունների հետ առնչություն չունի։ «Ընտրությունները շատ կարևոր են Հայաստանի համար, ընտրությունները շատ կարևոր են Ղարաբաղի համար, բայց ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա դա ընտրություններից վեր է։ Բանակցային գործընթացը որևէ կապ չունի ընտրությունների հետ»,- ասաց Շավարշ Քոչարյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս