Աբու Դաբիում տեղի ունեցած եռակողմ բանակցությունները նպատակաուղղված էին խաղաղության հասնելուն. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Աբու Դաբիում տեղի ունեցած եռակողմ բանակցությունները անցել են կառուցողական մթնոլորտում և նպատակաուղղված էին խաղաղության հասնելուն։

«Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները Աբու Դաբիում անցկացրել են երկրորդ եռակողմ հանդիպումը՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը առաջ մղելու նպատակով։ Բանակցությունները կրել են կառուցողական բնույթ և կենտրոնացած են եղել կայուն խաղաղության համար պայմանների ստեղծման վրա», – նշվում է Ուիթքոֆի հայտարարությունում, որը նա հրապարակել է X սոցիալական ցանցում։

Տեսանյութեր

Լրահոս