5 նշան, որ սիստեմատիկ քնի պակաս ունեք
Ուռուցքաբան Վլադիմիր Իվաշկովը Տելեգրամի իր ալիքում առանձնացրել է 5 նշաններ, որոնք կարող են վկայել քնի հետ կապված խնդիրների մասին:
Իվաշկովի խոսքով՝ անընդհատ սովի զգացումը կարող է ազդանշել համակարգված քնի պակասի մասին։ Ընդ որում, ամենից հաճախ մարդը ցանկանում է քաղցր բան ուտել, քանի որ այդպիսով ուղեղը փորձպւմ է լրացնել էներգիայի պակասը:
Գրգռվածությունն ու իմպուլսիվությունը նույնպես վկայում են քնի խնդիրների մասին, շարունակել է բժիշկը։ Նա նաև կոչ է արել մարդկանց ուշադրություն դարձնել ճանաչողական ունակությունների վատթարացմանը և անփութությանը։
