![](/banners/BeFunky-design.jpg)
«Ադրբեջանը ապահովում է ԵՄ-ի նավթի 5%-ի պահանջարկը». Մարոշ Շեֆչովիչ
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/7a968f4b63d0f0ee56d7830afff40d33.jpg)
«Հարավային գազային միջանցքը» ռազմավարական նախաձեռնություն է, որը կոչված է ապահովել Կասպյան գազային ռեսուրսների տարանցումը եվրոպական շուկաներ։ Այս մասին Caspian Energy News-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։
Նրա խոսքով՝ դիվերսիֆիկացիայի այդ նպատակը ընդգծվում է եվրոպական էներգետիկ անվտանգության ռազմավարության մեջ։
«Ադրբեջանը ԵՄ-ի կարևոր էներգետիկ գործընկերն է, որը ներկայումս ապահովում է ԵՄ-ում նավթի պահանջարկի մոտ 5%-ը։ Սակայն Ադրբեջանի առանցքային դերը կապված է «Հարավային գազային միջանցք» նախագծում նրա դիրքորոշման հետ։ Դա ժամանակին ավարտելը վճռորոշ նշանակություն ունի»,- ասել է նա։
Նա հավելել է, որ այդ նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստեղծել է խորհրդատվական խորհուրդ, և խորհրդի երրորդ նիստը տեղի կունենա Բաքվում փետրվարի 23-ին։