1 միլիարդ դրամից ավելի դրամաշնորհ՝ ԲՏԱ նախարարության նորածին հոգեզավակին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2 պայմանագրերով ընդհանուր առմամբ 1 միլիարդ 014 382 000 դրամ դրամաշնորհ է հատկացրել իր հոգեզավակ «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի 1 տարին դեռ չի բոլորել։  Այն նախորդ տարվա հունիսից է գործում մայրաքաղաքի Հակոբ Հակոբյան 3 հասցեում։ Պայմանագրերը կնքվել են փետրվարի 4-ին։

Առաջին պայմանագրի գին է նշվել 290 միլիոն 518.000 դրամը։ Ըստ պայմանագրին կից հավելվածի՝ գումարը նախատեսված է եղել Տեղեկատվական անվտանգության, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման ոլորտներում քաղաքականության իրականացման աջակցություն միջոցառման համար՝ ի մասնավորի, վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով։ Թե ինչ սարքավորումներ, պատմությունն այդ մասին լռում է։

Երկրորդ պայմանագրի գինը կազմել է 723 միլիոն 864.000 դրամ, որը դարձյալ նույն միջոցառման շրջանակում հատկացվել է արդեն Հանրապետության պետական մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների արդյունավետության և անվտանգության ապահովում, աոաջնահերթությունների և նպատակների ձևավորման աջակցություն ծրագրի համար։

Ուշագրավ է, որ ընդամենն ամիսներ առաջ՝ 2025 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին, առանձին երկու պայմանագրերով աստղաբաշխական դրամաշնորհներ են հատկացվել նույն ՊՈԱԿ-ին՝ նույն միջոցառման իրականացման նպատակով։

Կարդացեք նաև

Այսպես, 168am-ը 2025 թվականի հուլիսին տեղեկացրել էր ԲՏԱ նախարարությունը 371 միլիոն 840.000 դրամ` 97.2681.75 դոլար դրամաշնորհ է հատկացրել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին, իսկ օգոստոսին արդեն հայտնել է երկրորդ դրամաշնորհի մասին՝ 160 միլիոն դրամի ( 417,830.73 ԱՄՆ դոլար) չափով։

Տեսանյութեր

Լրահոս