«Փաստ». Սամվել Ալեքսանյան-2. նա «Ծառուկյան» դաշինքից կառաջադրվի Էևեբունիում

«Փաստ» թերթը գրում է. «Այդպես էլ Հանրապետական կուսակցությունը չլքած Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդի Դավիթ Սեդրակյանը թերեւս ինչ–ինչ հաշվարկների ու ճնշումների արդյունքում հրաժարվեց «Ծառուկյան» դաշինքով առաջադրվելու մտքից, այն դեպքում, երբ «Փաստի» տեղեկություններով, նա ամեն տեղ արդեն հայտարարել էր, որ առաջադրվելու է հենց ադ դաշինքով:

«Փաստի» տեղեկություններով՝ Դավիթ Սեդրակյանի փոխարեն «Ծառուկյան» դաշինքից կառաջադրվի Էրեբունու ԲՀԿ տարածքային կառույցի նախկին ղեկավար, գործարար Սամվել Ալեքսանյանը, որը ոչ մի կապ չունի ՀՀԿ-ական գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: ԲՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, «Փաստի» տեղեկություններով, գծատեր է եւ հացի փուռ ունի:

ԲՀԿ-ն քննարկում է նաեւ այլ թեկնածություններ Էրեբունի–Շենգավիթ ընտրատարածքի համար:

Ինչ վերաբերվում է Մհեր Սեդրակյանին, ապա նա այս ընտրություններում չեզոք կմնա, քանի որ բոլորովին վերջերս Էրեբունիում ՀՀԿ կառույցի ղեկավար է դարձել հենց Մհեր Սեդրակյանի որդու առաջադրման ծրագրի հետեւանքով ԲՀԿ-ն լքած, 2008–ից էրեբունու ԲՀԿ կառույցի ղեկավար, ԲՀԿ–ի համար ժամանակին մեծ թվով ձայներ ապահոված Սնխչի Հարութը՝ Հարություն Կարապողոսյանը:

Նշենք, որ նախկին ԲՀԿ-ական Սնխչի Հարութը ռեյտինգայինով առաջադրվելու է ՀՀԿ–ից Էրեբունի-Շենգավիթ ընտրատարածքում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս