![](/banners/BeFunky-design.jpg)
Հարյուրամյա լամպը վաճառել են երեք միլիոն դոլարով
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/^65173FC7512B8EB5EFC3310410BE8E25C03203D99ECC9ADDE9^pimgpsh_fullsize_distr.jpg)
Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է սեղանի լամպ, որն ստեղծվել է ավելի քան հարյուր տարի առաջ: Գնորդը, որը չի ցանկացել հայտնել անունը, դրա համար վճարել է 2,8 միլիոն դոլար: Այս մասին հաղորդել է Luxurylaunches-ը:
Խոսքը վերաբերում է Pink Lotus մոդելին, որը 1906 թվականին ստեղծել է Tiffany Studios-ը միակ օրինակով: Բրոնզե հենակալի վրա լամպը պատրաստված է վիտրաժային տեխնիկայով, դրա համար օգտագործվել է տարբեր գույների շուրջ 2000 կտոր ապակի: Լամպի առանձին մասեր երիզված են պղնձե մետաղաթաղանթով և զոդված են միասին: