Չինաստանն ափսոսում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային զինաթափման մասին պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ

Չինաստանն ափսոսում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի (New START) ժամկետի լրանալու կապակցությամբ։ Դրա մասին, Xinhua գործակալության, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ծյանը։

«New START» պայմանագիրը մեծ նշանակություն ունի համաշխարհային ռազմավարական կայունության պահպանման համար, հերթական մամուլի ասուլիսում հայտարարել է չինացի դիվանագետը, հավելելով, որ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է, որ դրա ժամկետի լրանալը բացասաբար կանդրադառնա միջազգային սպառազինությունների վերահսկողության ռեժիմի և համաշխարհային միջուկային կարգի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728