ԱԶԳԱԿՈՐԾԱՆԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է. ԴԱ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում ընդդիմության հաղթելու շանսերը շատ մեծ են։ Ռուսաստանահայ խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ու նրա կալանավորումից հետո ձևավորված «Մեր ձևով» ժողովրդական շարժման՝ քաղաքական ասպարեզ մտնելն էապես փոխել է քաղաքական կոնֆիգուրացիան Հայաստանում՝ ի վնաս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի իշխանության։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող զարգացումների մասին։

«Չարիքից պե՛տք է ազատվել։ Կա մեկ կարգախոս՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։ Նիկոլն այստեղ անուն չէ, երևույթ է՝ չարիքն է»,- հայտարարեց Գագիկ Մինասյանը։

Գագիկ Մինասյանի խոսքով՝ ներկա իրավիճակում իշխանությունները մեծ վտանգ են զգում ցանկացած նոր ուժից, որը կանգնում է հակառակ թևում, և ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու հանդես եկած Սամվել Կարապետյանն այդ նոր ուժն է։

Կարդացեք նաև

«Այսօրվա իշխանության կողմում մարդիկ են, որոնց համար չափազանց ակնհայտ է, որ հողը փախչում է իրենց ոտքի տակից, և իրենք հասկանում են, որ հատուցման պահը մոտենում է՝ ժողովրդի դեմ իրենց գործած չարագործությունների համար, և հատուցման պահը շատ հեռու չէ, ամիսների ընթացքում դա տեղի կունենա, և ցանկացած նոր ուժ, որ կանգնում է հակառակ թևում, շատ վտանգավոր է իրենց համար»,- նշում է հանրապետական գործիչը։

Գագիկ Մինասյանը հետևյալ կերպ է մեկնաբանում ներկա գործընթացները, որ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը հիմնականում տնտեսական ծրագրեր է առաջ քաշում և աշխատում է, ըստ տարբեր հարցումների՝ ընտրողների մոտ 50-60 տոկոսը կազմող այն ընտրազանգվածի հետ, որոնք չեն աջակցում ո՛չ ներկա իշխանություններին, ո՛չ վերջին 5-7 տարվա ընթացքում ձևավորված արմատական ընդդիմության ուժերին։

Մինասյանի խոսքով՝ «Մեր ձևով»-ի ներկայացրած տնտեսական հինգ ծրագրերը շատ միավորող էին, և ակնհայտ էր, որ այդպիսի ճիշտ մտածված քաղաքականության արդյունքում Սամվել Կարապետյանն ու «Մեր ձևով»-ը կարող են դառնալ հենց այդ ընտրազանգվածի խոսափողը, իսկ դա էապես փոխում է քաղաքական խճանկարը Հայաստանում և ընդդիմության հնարավորություններն առաջիկա ընտրություններում «ազգակործան պատուհասից» ազատվելու համար։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի հիմնական սպառնալիքը «ազգակործանն է ու իր ոհմակը»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս