Արգենտինայի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականակացնող օրինագիծ
Արգենտինայի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը քրեականացնում է մարդկության դեմ գործած հանցագործությունների հերքումը, այդ թվում՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունը։
Օրինագծի հեղինակն է արգենտինացի պատգամավոր Նիլդա Գարրեն ձախպերոնիստական «Ճակատ հանուն հաղթանակի» (Frente para la Victoria) կուսակցությունից։
«Օրինագիծը, որը հիմնվում է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության վրա, կոչված է քրեական պատասխանատվություն սահմանել նրանց համար, որոնք հրապարակավ հերքում են, նվազագույնի են հասցնում կամ հերքում ցեղասպանության ցանկացած տեսակ կամ մարդկության դեմ հանցագործություն»,- հայտարարել է Գարրեն Prensa Armenia պարբերականին տված հարցազրույցում։
Նիլդա Գարրեն եղել է Արգենտինայի պաշտպանության նախարարը 2005-2010թթ., 2010-2013թթ. գլխավորել է Արգենտինայի անվտանգության նախարարությունը։
Ներկայում նա ամերիկյան պետությունների կազմակերպությունում (OAS/OEA) Արգենտինայի ներկայացուցիչն է։
Արգենտինայի Ազգային կոնգրեսը ընդունել էր օրենք, որը ճանաչում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը։