«Հայ լեհական հարաբերությունները` և՛ քաղաքական, և՛ տնտեսական, մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: Մենք ոչ միշտ է, որ մեր կարողություններն ու հնարավորությունները լիարժեք ենք օգտագործում»:
Իտալիայի Սալո քաղաքում անհայտ մեկը նետվել է Ադոլֆ Հիտլերի՝ տեղի թանգարանում ցուցադրվող նկարի վրա:
Ֆրանսիացի դերասանուհի եւ գրող Աննա Վյազեմսկին վախճանվել է ուռուցքային հիվանդության հետեւանքներից:
«Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ գործընթացն ավարտված է, քանի որ գարնանն իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, և երկրում փոխվելու է կառավարման համակարգը»:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի հաջորդ քայլը պետք է դառնա խաղաղ բանակցություններ վարելու համար ԿԺԴՀ պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ առաջարկությունը:
Ռուսական սուզանավերը հոկտեմբերի 5-ին Միջերկրական ծովի ջրատարածքից տասը «Կալիբր» թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայի Մեյադին քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
«Միայն այդ տանից հեռանալուց հետո ես սկսեցի գիտակցել այդ ընտանիքի հյուրընկալության աստիճանը: Ես բացարձակ անծանոթ մի մարդ էի, ով եկել էր հազարավոր մղոնների հեռավորության վրա գտնվող երկրից: Ես առանց նախազգուշացնելու հայտնվել էի նրանց դարպասների մոտ, առանց տեսքս կարգի բերելու՝ ընտանեկան ընթրիքից հազիվ մեկ ժամ առաջ, իսկ այդ ամենի դիմաց ինձ ոչ միայն քնելու անկողին տվեցին, այլև ներառեցին իրենց տոնակատարության մեջ այնպես բնական ու շռայլ կերպով, ասես ես նրանցից մեկն եմ»,- նշում է հեղինակը:
«Այս կառույցը պատասխանատու կլինի դատական կարգով խարդախությունների և հանրակցության ֆինանսական շահերին վնասող մյուս հանցագործությունների հետաքննության ու հետապնդման համար»,- նշվում է ԵԽ-ի հայտարարության մեջ:
Հիմնական զեկուցող, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ասաց, որ օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությամբ:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքներով զբաղվող Նախաձեռնող խումբը նամակներ է ուղարկել բոլոր այն 11 հոգևորականներին, ովքեր կարող են առաջադրել իրենց թեկնածությունը պատրիարքի ընտրություններում:
Թուրք զինվորականները կտեղաբաշխվեն սիրիական Իդլիբում՝ Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում:
«Առանց Արցախի մասնակցության այդ քննարկումները չեն կարող առաջ գնալ, ինչը նշանակում է, որ բանակցային գործընթացը եւս առանց Արցախի չի կարող առաջ շարժվել: Երբ ասում են, որ Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից, այդպես չէ: Արցախը քննարկումներին մասնակցում է ՀՀ-ԼՂՀ և Արցախ-ԵԱՀԿ Մինսկի խումբ ձևաչափերով: Չկա միայն Արցախ-Ադրբեջան կապը»,- ընդգծեց քաղաքագետը:
Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների մեկի ձերբակալման փաստի առնչությամբ:
Հարյուրավոր իտալացի ուսուցիչներ են մասնակցում հացադուլին. նրանք պահանջում են, որ խորհրդարանը հաստատի այն օրենքը, որն արագացնում է միգրանտների երեխաներին քաղաքացիների կարգավիճակ տրամադրելու գործընթացը:
«Աշոտյանի պատվերով չի, որ ընդդիմությունը պահանջի որևէ վարչապետի հրաժարական: Աշոտյանը խառնել ա ընդդիմություններին: Եթե մի օր եղել ա տենց ընդդիմություն, դա հաստատ «Ելք» դաշինքը չի»:
Եվրամիությունը միայն Իսպանիային է ճանաչում որպես ԵՄ-ի անդամ, եւ եթե Կատալոնիան անկախանա, նա անդամություն չի ստանա միությունում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր կողմնակիցների 80 տոկոսին հավաքագրում է՝ օգտագործելով Համացանցը:
Անկարան, Թեհրանը եւ Բաղդադը եռակողմ մեխանիզմ են ստեղծել Իրաքյան Քրդստանի քաղաքականությանը հակազդման միջոցներ մշակելու համար:
ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ ներկա կլինեն բարեգործական համերգին, որը կազմակերպվելու է հօգնություն «Հարվի», «Իրմա» եւ «Մարիա» փոթորիկներից տուժած Ֆլորիդայի եւ Տեխասի նահանգների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիների ու Պուերտո Ռիկոյի:
Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը բացառել է հանրաքվեի արդյունքում Կատալոնիայի անկախացումը։
Իրաքի հրամանատարությունը հայտնել է Հավիջա քաղաքի ազատագրման հաջող գործողության մասին, քաղաք, որը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից գրավված վերջին բնակավայրերից մեկն է, տեղեկացնում է BBC-ին:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, երբ քննարկվում էր 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին օրինագիծը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
«Չեմ արդարացնում: Ֆիզիկական բռնությունն անընդունելի է ցանկացած դեպքում, և պետք է պատասխանել քննադատությամբ»,- հավելեց Մելիքյանը:
«Խոսքս ուղղում եմ ՀՀԿ-ականներին. քիչ առաջ Արտաշես Գեղամյանը միջանցքում բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա՝ սպառնալով այլևս իր անունը չասել, թե չէ՝ սենց-նենց: Ժողովուրդ, սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ինչ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Այսօր Ազգային ժողովում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև: Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Փաշինյանի վրա: Գեղամյանի զայրութը հարուցել է ԱԺ ամբիոնում Փաշինյանի ելույթը, որում անդրադարձ էր եղել նաև Գեղամյանին։
Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության գրասենյակը գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում «լրտեսություն անելու» հիմնավորմամբ Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակցին կալանավորելու որոշում է կայացրել:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրինագիծը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի` Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ իր հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 7-ին Բելգրադում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Շատ պրոֆեսիոնալ ղումարբազներ են լինում, որ ուզում են գլուխ գովալ, ասում են՝ մի մեշոկ ցորեն ունենաս, հատիկ-հատիկ ձեռիցդ կտանեմ»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Այդ համատեքստում մատկարարող պետության հետ որևէ բան համաձայնեցնելու կարիք չկա, որովհետև հստակ է, եթե հավաստագրում կա, որ կարող է օգտագործվել ՀՀ-ի զինված ուժերի շահերի համատեքստում, ապա մենք կարող ենք օգտագործել հենց այդ համատեքստում»: