Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը իր և Եվրոպական ﬕության անունից կոչ է արել պահպանել Իրանի հետ ﬕջուկային համաձայնագիրը:
Վստահ եմ, որ այս գոտին կարող է հետաքրքրել թե իրանական կազմակերպություններին, որոնք կցանկանան դուրս գալ ԵԱՏՄ, եվրոպական շուկաներ, քանի որ Հայաստանը տիրապետում է GSP+ արտոնյալ ռեժիմին, ինչպես նաև այն ընկերություններին, որոնք Իրանի հետ համագործակցության սահմանափակումներ կունենան:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Շողակաթ, Ճամբարակ, Ձորագյուղ, Գեղաքար, Ծովինար եւ Գեղամասար համայնքներում 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են համայնքի ղեկավարի 22 թեկնածու:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հանդես է եկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման օգտին:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը չկարողացավ առաջին փուլում ընտրել Վեհաժողովի նոր ղեկավարին, քանի որ երկու թեկնածուներից ոչ մեկը՝ ո՛չ Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից, ո՛չ Էմանուելիս Զինգերիսը՝ Լիտվայից, բացարձակ մեծամասնություն չստացան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ամերիկացիների մեծամասնությունն անբարո ոչինչ չի տեսնում Պենտագոնի կողմից իրանական քաղաքներին հնարավոր միջուկային հարվածներ հասնելու մեջ:
Իսպանիայի կառավարությունը «օրենքի եւ դեմոկրատիայի վերականգման» գործողություն կձեռնարկի, եթե Կատալոնիայի խորհրդարանը միակողմանի կարգով անկախություն հայտարարի:
Գերմանիան կարող է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գնալ միայն քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ԳՖՀ-ի քաղաքացիների ազատումից հետո:
Մեծ պատերազմը նշանակում է, որ արագ հաղթանակ չկա, և երկրի ներսում լուրջ կորուստներ են։ Ամեն վայրկյան կրակվող փամփուշտները, արձակվող հրթիռները փող արժեն, և այդ պաշարներն անընդհատ պետք է նորոգվեն։
Անգելա Մերկելի գլխավորած պահպանողականների դաշինքը պայմանավորվել է միգրանտների հոսքը սահմանափակել տարեկան մինչեւ 200 հազարի մակարդակ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ իր երկրի հարաբերությունները եղբայրական բնույթ են կրում, եւ հայտարարել է, որ մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելու համար:
«Ճիշտ է՝ միշտ ասում են, թե Ադրբեջանի ազդեցությունը թույլ չտվեց, որ հայ-թուրքական արձանագրությունները հաստատվեն Թուրքիայի խորհրդարանում, բայց իմ կարծիքով՝ այդպես չէ»:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ, եթե ռուսները չհամաձայնեն Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ տրամադրել, ապա իրենք այլ երկրի հետ կպայմանավորվեն:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այնպիսի մասնագետ է, որ շատ երկրներ պետք է ուրախ լինեն նման անձի դեսպանի կարգավիճակով հյուրընկալել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով մամուլում տեղ գտած` Սերգեյ Մինասյանին ագրեման չտրամադրելու մասին հրապարակումներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին:
Ֆրանսիայում մահացել է դերասան Ժան Ռաուլ Ռոբեր Ռոշֆորը:
Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարել է Թուրքիայում ոչ ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը առկախելու մասին։
«2 տարի փոխնախարար եմ աշխատել, համակարգում 35 հազար աշխատող կար։ Ոչ մի մարդ աշխատանքից չի ազատվել, ոչ մի մարդ կուսակցական չի դարձել։ Ես 2008թ. մարտի հանրահավաքների ժամանակ հազարներով ՀՀԿ-ի տոմսեր էի հավաքում, կիլոգրամներով բերում էին»։
Իրանը վճռական գործողություններով է սպառնացել ԱՄՆ-ին Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտային ստորաբաժանումները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու դեպքում:
Իրաքի համերկրային իշխանությունները չեն բացառում Իրաքյան Քրդստանի հետ համադաշնության ստեղծումը՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, որը պայմանավորված է քրդական ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի անցկացմամբ:
Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով` այս ԱԺ-ն չպետք է դառնա հին քաղաքական մշակույթի կրողը և ներմուծի հին ավանդույթները. «Էթիկայի հանձնաժողովը պետք է անպայման ստեղծվի և հարցը քննարկվի: Նոր արժեհամակարգ պետք է ներմուծվի, որ քաղաքական անհամաձայնությունները չեն կարող լուծվել ծեծկռտուքով»:
«ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականն անակնկալ չէր, պարզ էր, որ նա պետք է հեռանար: Լավ կլիներ, եթե ԵԽԽՎ-ն որոշակի հետազոտություն սկսի, թե ինչ ծագումնաբանություն ունեն այն որոշումները, որ, ի վերջո, խթան դարձան քառօրյա պատերազմի համար»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահի հրաժարականը:
«Սերժ Սարգսյանը մինչև 2018 թ. ապրիլ Հայաստանի Հանրապետության նախագահն է, և մենք որևէ քննարկում չենք ունեցել, թե ապրիլից հետո ինչ պետք է կատարվի: Կգա ժամանակը, մենք կքննարկենք, և բոլորդ տեղյակ կլինեք դրա մասին: Ես խնդրում եմ` բոլորդ զինվեք համբերությամբ, մենք ունենք բավականին խնդիրներ, զբաղված ենք դրանցով, և երբ քննարկենք, բոլորիդ տեղյակ կպահենք մեր հետագա անելիքների մասին»:
Առնվազն 12 ռոհինջա փախստականներ են զոհվել Բանգլադեշից ոչ հեռու նրանց նավի խորտակման հետեւանքով:
«Ելքը» դաշինքը քննարկել է ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը և լրջորեն վերլուծել 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարզերում արձնագրած ադյունքները: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանգել են եզրակացության, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ պետք է իրականացնել կառուցվածքային և կադրային ուժեղացումներ:
«Նման միջադեպերը ոչ միայն դատապարտելի են, այլ կարող եմ ափսոսանք հայտնել, որ մարդիկ կարող են դառնալ չափազանց կանխատեսելի: Մի ջահելի և ահելի պատմություն էր, մնացածը, կարծում եմ, մեր կանոնակարգը հնարավորություն տալիս է հարցին անդրադառնալ իրավական տեսանկյունից»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հոկտեմբերի 10-ին կայցելի Վրաստան:
Ելիսեյան պալատն ընդունել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով (ՊՄՏՀ) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցելության վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների առաջարկը: