ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարները հոկտեմբերի 10-ին Սոչիում կայանալիք նիստում կքննարկեն փոխգործակցության հարցերը ռազմական եւ հումանիտար ոլորտներում:
Սոչիում հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նպատակահարմար չի գտնում այսօր քննարկել 6 ամսից կառավարության լիազորությունների ավարտման և նոր վարչապետի նշանակման հարցին:
Փաստաթղթեր են նախապատրաստվում ՎՈՒԱՄ-ի շրջանակներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ:
Հոկտեմբերի 8-ին Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հրավերով այդ երկիր է մեկնել Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Այցի առաջին օրը նա ծանոթացել է Բելառուսում արտադրվող 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին։
ՌԴ կասպիական նավատորմի երկու տասնյակից ավելի նավեր, որոնց թվում են «Դաղստան եւ «Թաթարստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի ուստյուգ» փոքր հրթիռային նավերը» վարժանքներ են սկսել Կասպից ծովում։
Անցած մեկ օրում երկրորդ խոշոր հրդեհն է տեղի ունեցել Ռուսաստանի առեւտրական օբյեկտներում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն:
Հրշեջները վերացրել են բաց այրումը մերձմոսկովյան «Սինդիկա» առեւտրի տանը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի բացմանը քվեարկություն կանցկացվի Վեհաժողովի նոր նախագահի թեկնածության շուրջ, որը կփոխարինի պաշտոնաթող եղած Պեդրո Ագրամունտին:
Վազգեն Սրբազանը ներկաներին շնորհավորեց քաղաքի ավանդական տոնի՝ Թբիլիսոբայի կապակցությամբ և նշեց, որ կոլորիտային քաղաքի գեղեցիկ տոնի բերկրանքը վրաց ազգի հետ միասին կիսում են նաև Հայաստանից, Ռուսաստանից և Արցախից ժամանած բազում հյուրերը, որոնց հոսքը ամբողջ օրվա ընթացքում նկատվում էր նաև հայոց սուրբ տաճարում:
«Հայաստանն ու Եվրոպական միությունը վերջապես կստորագրեն ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը Բրյուսելում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ գնահատելով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի այցը Հայաստան:
Տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Բարսելոնայի փողոցներ՝ հանդես գալով Իսպանիայից Կատալոնիայի անկախության դեմ, հայտնում է BBC հեռուստառադիոընկերությունը։
«Միշտ Հայաստանի առջև կանգնած է եղել ընտրության հարցը՝ Արևմուտք, Արևելք, Հյուսիս թե Հարավ, ու երբ Հայաստանը շատ հստակ ընտրություն է կատարել, ինքը կանգնել է շատ լուրջ խնդիրների, ընդհուպ՝ մինչև տրոհման առաջ»:
The Worl՚ds 50 Best Bars 2017-ի (ճյուղում «Օսկար»-ի անալոգի) վարկածով՝ աշխարհում լավագույն բար է ճանաչվել Լոնդոնի American Bar-ը:
Նա վստահեցնում է՝ ռուսական կողմը չի կարող միակամորեն որոշել միջամտել Հայաստանի ներքին գործերին, քանի որ այս զորախմբի նպատակը դա չէ: Ֆելգենգաուերի խոսքով, հստակ չէ նաև, թե ինչպես զորախումբը կգործի ռազմական սպառնալիքի դեպքում: Նրա կարծիքով՝ դա կախված կլինի իրավիճակից:
«Իրանցիներին ոչ այդքան անհանգստացնում է Իրանի ներսում բնակվող քրդերի վրա Իրաքի Քրդստանի տարածքում հնարավոր անկախ պետության ստեղծման ազդեցությունը, որքան իսրայելական ներկայությունն այդ տարածաշրջանում»։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի հունվարի 17-ը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրում փախստականների թվաքանակի վերաբերյալ, համաձայն որի՝ այս պահին Թուրքիայում 3 միլիոն 208 հազար 131 սիրիացի փախստական կա:
Հայաստանի ներկայացուցիչները Ղրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հայ դիտորդները կներգրավվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԱՊՀ դիտրդական առաքելությունների կազմում:
Ըստ Է.Շարմազանովի՝ ժողովրդավարությունը նախ և առաջ՝ մրցակցություն է, իսկ մրցակցությունը պետք է լինի ոչ միայն միջկուսակցական, այլ նաև ներկուսակցական։ ՀՀԿ խոսնակի կարծիքով՝ մյուս ուժերի պասիվությունը մտահոգիչ է:
«Այսօրվա դրությամբ նորություն չկա, առկախ է մնում ձեր կողմից նշված այդ ընկերների դիրքորոշումները: Եթե հստակություն եղավ, կիրազեկենք»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) իրենց և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ տարածաշրջան այցի ավարտին հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը խոսել է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորման մասին։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:
«Վիճարկելի» և «քննարկման առարկա հանդիսացող» տարածքներ անվանումները խիստ խնդրահարույց եմ համարում: Ո՞ւմ կամ ինչի՞ համաձայն են դրանք վիճարկելի: Այս հարցերի պատասխանը կոնյունկտուրային է և «ռեալպոլիտիկ»: Այլ կերպ ասած՝ սա քաղաքական իրադրություն է, որն իրականությունը չի արտացոլում:
Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
«Դուք չեք կորցրել Ամերիկան, քանի որ մենք միշտ ենք կանգնած լինելու ձեր կողքին»,- հայտարարել է նա:
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն իր պաշտոնական էջում վերահրապարակել է Վրաստանի պատրիարքարանի, Վիրահայոց թեմի եւ Վրաստանի մի քանի պետական կառույցների կողմից՝ Գումբուրդո գյուղի դեպքերի հետ կապված համատեղ հայտարարությունը՝ այն վերնագրելով ճնշման ազդեցության տակ ստորագրված անընդունելի հայտարարություն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: