Բաժիններ՝

Եվրախորհրդարանը հավանություն տվեց համաեվրոպական դատախազության ստեղծմանը

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել համաեվրոպական դատախազության ստեղծմանը, որն զբաղվելու է Եվրամիության դեմ ֆինանսական հանցագործությունների դեպքերի հետաքննությամբ:

Այս նախաձեռնության շուրջ քվեարկությունը տեղի է ունեցել ԵԽ-ի՝ հոկտեմբերի 5-ին Ստրասբուրգում ընթացող լիագումար նստաշրջանում: Ինչպես ասված է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ, «Եվրամիության դատախազությունը կօգնի միավորել եվրոպական և ազգային իրավապահ մարմինների ջանքերը ֆինանսական մեքենայությունների դեմ մղվող պայքարում»:

«Այս կառույցը պատասխանատու կլինի դատական կարգով խարդախությունների և հանրակցության ֆինանսական շահերին վնասող մյուս հանցագործությունների հետաքննության ու հետապնդման համար»,- նշվում է ԵԽ-ի հայտարարության մեջ: Դատախազության աշխատանքին կմասնակցեն Եվրամիության 20 երկրներ:

Ութ երկրներ, որոնք դեռևս չեն միացել նոր կառույցին (Շվեդիան, Նիդեռլանդները, Մալթան, Հունգարիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Դանիան), «կկարողանան դա անել ցանկացած ժամանակ», նշել են Եվրախորհրդարանում: Դատախազության կենտրոնակայանը կգտնվի Լյուքսեմբուրգում: Ինչպես սպասվում է, կառույցը կսկսի աշխատել 2020 թվականից ոչ շուտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս