Բաժիններ՝

Ջիմի Քարթերն առաջարկել է պատվիրակություն ուղարկել Փենյան՝ բանակցելու

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի հաջորդ քայլը պետք է դառնա խաղաղ բանակցություններ վարելու համար ԿԺԴՀ պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ առաջարկությունը:

Ինչպես Քարթերը գրել է Washington Post թերթի սյունակում, «աշխարհի խաղաղության համար ամենալուրջ սպառնալիքը «նոր Կորեական պատերազմի սպառնալիքն է, և «կարևորագույն խնդիրն այն է, որ Փենյանն ու Վաշինգտոնը աճող լարվածությունը թուլացնելու և հաշտության մասին երկարաժամկետ պայմանագրի հասնելու միջոց գտնեն»:

ԱՄՆ-ի 39-րդ նախագահը գրում է, որ «այն, ինչ միշտ ցանկացել են ԿԺԴՀ-ի իշխանությունները, ուղղակի բանակցություններն են ԱՄՆ-ի հետ, որոնք կհանգեցնեին կայուն խաղաղության մասին պայմանագրի կնքման»: «Մինչ օրս տնտեսական պատժամիջոցները ԿԺԴՀ-ին հետ չէին պահում այն բանից, որ նա զարգացնի տպավորիչ, հավատարիմ զինուժեր, ստեղծի մեծ հեռահարության միջուկային հրթիռներ… շանսեր չկան, որ ԿԺԴՀ-ն կհամաձայնի միջուկային զենքից ամբողջովին հրաժարվելուն, քանի որ իշխանությունները տեսան՝ ինչ տեղի ունեցավ Լիբիայում»,- գրում է Քարթերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս