ՀՀ-ի մշակույթի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությանը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ասաց, որ օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությամբ:

Նրա խոսքով՝ ՀՀ մշակույթի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությանը. «Մշակութային արժեքների արտահանման որոշակի ունիֆիկացված սահմանափակումներ պետք է սահմանվեն: Մեր գործող օրենքով՝ թույլտվություն տալու գործընթացն ավարտվում էր՝ համապատասխան վկայագիր տալով արտահանողին: Հիմա, քանի որ Մաքսային միության տարածքում գործող մեկ այլ ձևակերպում կա, դա իրենից ներկայացնում է  եզրակացություն՝ թույլատրող փաստաթուղթ, որի ընթացակարգը նույնն է, ինչ մենք  իրականացրել ենք հավաստագիր տրամադրելիս, մենք այդ վկայագիրը փոխում ենք եզրակացությամբ»

Փոխնախարարն ասաց, որ հաջորդ փոփոխությունն ունիֆիկացված կոդերի կիրառումն է սահմանափակումների ենթակա արտահանման դեպքում մշակութային արժեքների համար. «Եթե մինչև հիմա մեր օրենսդրութամբ կային որոշակի սահմանափակումներ մինչև 50 տարի հնության մշակութային արժքների մասով, ապա այս վաղեմության համապատասխան սահմանափակումները դրվում են համապատասխան կոդերի տակ, որոնք գործում են Մաքսային միության տարածքում: Որոշակի լիազորություն է տրվում լիազոր մարմնին, որ սահմանի մշակութային արժեքների ցանկը՝ համապատասխան կոդիֆիկացիայով»:

Տեսանյութեր

Լրահոս