«Դուք, ձեր Կարեն Կարապետյանը, դուք, ձեր բերած մարդը». Էդմոն Մարուքյան

«Աշոտյանի պատվերով չի, որ ընդդիմությունը պահանջի որևէ վարչապետի հրաժարական: Աշոտյանը խառնել ա ընդդիմություններին: Եթե մի օր եղել ա տենց ընդդիմություն, դա հաստատ «Ելք» դաշինքը չի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը`  մեկնաբանելով Արմեն Աշոտյանի հայտարարությունը, թե՝ եթե «Ելքը» դժգոհ է կառավարության աշխատանքից, թող պահանջի կառավարության հրաժարականը:

Ըստ նրա` ապրիլին Սերժ Սարգսյանի հետ միասին կարող են բոլորով հեռանալ.

«Եթե նպատակ կա Կարեն Կարապետյանից ազատվելու, և դա «Ելք» դաշինքի վրա են ուզում գցել, դա չի ստացվի: Դուք, ձեր Կարեն Կարապետյանը, դուք, ձեր բերած մարդը, որով խաբել եք ժողովրդին, 10 հազար դրամներով ձայն եք հավաքել, հիմա էլ ասում եք`  մավրն իր գործն արել է, պետք է հեռանա»:

168.am-ի հարցին` «Ելքը» որոշե՞լ է՝ ինչպե՞ս է մասնակցելու առաջիկա ՏԻՄ ընտրություններին, Մարուքյանը պատասխանեց, որ շուտով կխոսեն այդ մասին, դեռևս տարբեր տարածքներում թեկնածուների հարցը պետք է հստակեցնեն, բայց առնվազն ավագանիների համար առաջադրումներ կլինեն:

Տեսանյութեր

Լրահոս