Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա

Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա

Այսօր Ազգային ժողովում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև: Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Փաշինյանի վրա: Գեղամյանի զայրութը հարուցել է ԱԺ ամբիոնում Փաշինյանի ելույթը, որում անդրադարձ էր եղել նաև Գեղամյանին։

«Եթե ազգային ժողովում պետք է բռունցքներով հարձակվեն մեզ վրա, իմանանք, որ մենք էլ համապատասխան ձևով պատրաստված գանք այստեղ՝ դուբինկաներով, կաստետներով կամ չգիտեմ էլ ինչերով»,- հայտարարեց Գորգիսյանը։

Սակայն Ա.Գեղամյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, թե ինքը որևէ մեկի վրա բռունցքներով հարձակվել է: Ըստ նրա` եթե նման բան լիներ, այդ մարդուն առնվազն հիվանդանոց կտեղափոխեն, քանի որ ինքը 3 տարի բռնցքամարտով է զբաղվել։

Փաշինյանի դեմքի կարմրությունը Գեղամյանը բացատրել է ամոթով. «Կարող է ամոթից է կարմրել, որովհետև, մարդ է, անհեթեթ հարցադրումներ է անում, խիղճը տանջել է, կարմրել է»: Սեփական շփոթվածությունը Գեղամյանը հիմնավորեց լրագրողների կողմից իր վրա «տաս հոգով հարձակվելու» հանգամանքով։

«Ես կես ժամ ա էստեղ նստած եմ, ի՞նչ բռունցքներ: Ինձ վրա նայում եք, կարո՞ղ եք ասել, որ ես կռիվ եմ արել»,- իր հերթին հարցադրում արեց Գեղամյանը։

Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել կատարվածը, միայն նշեց, թե «դա նշանակում է, որ Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյանն է», իսկ միջադեպի մասին արդեն գրառում է արել Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

«Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։
Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։)
Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»,- գրառել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի։

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։