Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սոսկ խոսակցություններ եւ ենթադրություններ է համարել Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարվելու մտադրության վերաբերյալ հաղորդումները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները շարունակում են լքել քաղաքական ուժի շարքերը՝ միանալու Մերալ Աքշեների կողմից հիմնադրվելիք նոր կուսակցությանը:
Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում ժամանակավորապես բռնազավթված տարածքների նկատմամբ Ուկրաինայի պետական ինքնիշխանության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության առանձնահատկությունների մասին» օրինագծին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ հորդորել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիին հրաժարվել անկախության հանրաքվեից ու դրա արդյունքներից:
ՆԱՏՕ-ն ջանում է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ:
Ազգային ժողովում երեկ պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված` ևս մեկ անգամ հայտարարում ենք մեր տեսակետը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և խմբակցությունը խիստ բացասաբար և քննադատաբար են մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատող հարցի լուծման ցանկացած այլ ձևաչափի:
Իրանը չի պահպանում իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ համաձայնագրի ոգին, ԱՄՆ-ը չպետք է թույլ տա Թեհրանին միջուկային զենք ստանալ:
Համոզված եմ, որ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովն իր հերթին կնպաստի Եվրասիական տնտեսական միության գործարար և ներդրումային լայն հնարավորությունների բացահայտմանն ու նոր փոխշահավետ գործարար նախագծերի իրականացմանը:
Եթե մենք համախմբենք Ռուսաստանի արդյունաբերական հզորությունը, Ղազախստանի բնական պաշարները, Բելառուսի և Ղրղզստանի աշխարհագրական առավելությունները, ինչպես նաև բոլոր մասնակից երկրների մարդկային և մտավոր ռեսուրսները, ապա շուտով մենք կդառնանք ոչ միայն «խելացի», այլև բարգավաճ տարածաշրջան:
Թուրքական Սիիրթ նահանգի Էրուհ գավառում աշակերտների շրջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել՝ կապված Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակցի կալանավորման փաստի հետ:
Իսպանիայի Սահմանադրական դատարանն արգելել է Կատալոնիայի խորհրդարանի՝ հոկտեմբերի 9-ին նշանակված նիստը՝ փորձելով կանխել տարածաշրջանի անկախության հնարավոր հռչակումը, տեղեկացնում է BBC-ին:
Առնվազն 21 մարդ է զոհվել Վլադիմիրի մոտ ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով:
Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը «ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերադարձի հարցը:
Արցախի Հանրապետության ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, հոկտեմբերի 6- ստորագրել է արձանագրություն՝ թիվ 6 ընտրատարածքից ընտրված Իվան Խորենի Ավանեսյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 81 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ նիստի ընթացքում քննարկված հարցերը:
Կենտրոնական Ամերիկայում «Նեյթ» արեւադաձային փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 20-ը: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը զինվորական պաշտոնյաների հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ տեղի ունեցած միջոցառումը կարելի է բնութագրել որպես «անդորր փոթորկից առաջ»:
ՊԵԿ-ում կադրային փոխատեղումները շարունակվում են։ Դատելով վերջին փոփոխություններից՝ կարելի է ասել, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը դարձյալ սկսում է ապավինել հին, փորձված կադրերին։
«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար, (նախկինում ՕԵԿ) Արթուր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրություններից հետո հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ եւ մտահոգություն հայտնել իր ապագայի մասին։
Ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է, սադրանքը, անթույլատրելի: Պաշտպանենք հազարամյակների ընթացքում կազմավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերենք համերաշխություն եւ առաջացած խնդիրները լուծենք օրենքի եւ քրիստոնեական սիրո ճանապարհով:
Գյուլբեյը նշել է, որ «հայերի տեղահանության» (այսինքն՝ Հայոց ցեղասպանության) ժամանակ իրենց տներից հեռանալ չցանկացող հայերը քողարկվել են քրդերի, ալեւիների, թուրքերի անվան տակ եւ այսօր ծպտյալ հայերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում։ Որպես ապացույց թուրք գործիչը հիշեցրել է նաեւ Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի այն հայտարարությունը, թե Թունջելիի բնակչության 90 տոկոսը հայեր են։
Արտաշատում ավարտին է մոտենում Աբրահամյանների էպոխան: Քաղաքից հասնող տեղեկությունների համաձայն՝ Աբրահամյանների ընտանեկան ֆոնդը տեւական ժամանակ է՝ դադարեցրել է կրթական եւ մշակութային հաստատություններին ֆինանսական աջակցությունը, որոշ մանկապարտեզներում անգամ բարդ կացություն է ստեղծվել, քանի որ համայնքին պատկանող մանկապարտեզները գոյատեւել են դրսի օժանդակության շնորհիվ։
«Ասում են, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու խորհրդարանական քննարկումների ժամանակ Արմեն Աշոտյանի «կեսկատակ» հնչեցրած մտքերը («եթե տնտեսությունից դժգոհ եք, այդ դեպքում ինչո՞ւ չեք պահանջում կառավարության հրաժարականը») այնքան էլ կատակախառն չեն հնչել, եւ կատակի մյուս «կեսը» բավական հեռուն գնացող ակնարկների կասկադ է պարունակել»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունելով Եվրամիության խորհրդի անվտանգության եւ հարեւանության քաղաքականության Կոմիտեի պատվիրակությանը՝ արել է մի քանի ուշագրավ հայտարարություն, որոնք կապված են Ղարաբաղյան խնդրի ու Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության հետ:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցանկանում է ﬕայն հարգանքի խոսքեր հղել Արցախ այցելած թուրք մտավորականների հասցեին:
Նիիգատայում նկարահանել են առեղծվածային բնական երեւույթ, որը զարմացրել է ճապոնացիներին:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանոﬖ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակում և այդ հիﬓախնդիրն ագրեսիա է Ադրբեջանի դեմ, գնահատում է անհաջող և անհեթեթ:
«Ես չեմ կարծում, որ այս համանախագահի փոփոխությամբ ամերիկյան ակտիվությունը Ղարաբաղյան ճակատում կփոխվի: Այստեղ հետաքրքրականն այն է, որ համանախագահն այցը սկսել է Ստեփանակերտից, դա ևս մի քանի կերպ կարելի է մեկնաբանել. Գուցե այցի մեկնարկը Ստեփանակերտից մեսիջ է այն մասին, որ ամերիկյան կողմը կարևորում է Ստեփանակերտը՝ որպես առանձին սուբյեկտ, գուցե տարածաշրջանային այցը պետք է սկսվեր Ստեփանակերտից»:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտպանական համակարգում ﬔր երկրի համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն այլընտրանք չի տեսնում: