ՌԴ-ի Ռոստովի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների զինված ուժերի «Որոնում-2017» հնգօրյա հատուկ մարտավարական զորավարժությունները:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում դեսպանների հավատարմագրումը նոր խթան կհանդիսանա երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում:
«Պարոն Փաշինյան, ձեր կայքում գրված է, որ Արմեն Աշոտյանը Գագիկ Ծառուկյանից հետո ամենից շատն է բացակայել նիստերից։ Գրված է, որ ես անպարտաճանաչ եմ։ Ես, իրոք, բացակայել եմ նիստերից, որովհետև սեպտեմբերին 30 օրերից 20-ը ես գործուղումների եմ եղել։ Այդպես եք աշխատում թվերի հետ։ Թվերի հետ աշխատանքն ավելի շատ կուլտուրա է պահանջում»,- այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Եվրախորհրդարանի պատգամավոր եւ Մեծ Բրիտանիայի եվրասկեպտիկների առաջատար կուսակցության՝ EKIP-ի նախկին ղեկավար Նայջել Ֆարաժը Բրյուսելին երկակի ստանդարտների մեջ է մեղադրել Կատալոնիայում Մադրիդի գործողությունների նկատմամբ միության լռության պատճառով, որտեղ հոկտեմբերի 1-ին կայացել է անկախության հանրաքվե:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 142 անձի ձերբակալելու որոշում է կայացրել:
«Մշտական և ժամանակավոր հանձնաժողովների մեջ միակ տարբերությունը հարցերի քննարկման ժամանակն է: Մշտական հանձնաժողովի պարագայում հարցը ունի իր ընթացակարգը, քննարկման ժամկետներ, որոնք այդ հարցը պետք է դարձնեն օրակարգային»,- ասաց Աշոտյանը:
«Հարց եմ տալիս իշխող ուժին՝ կարո՞ղ եք այնպես անել, որ Ղարաբաղը մտնի ԵԱՏՄ»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս ամսվա ընթացքում կանցկացնի Սիրիային նվիրված երեք հանդիպում, որոնցից մեկը կնախորդի Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ ժնեւյան բանակցությունների նոր փուլին:
Ստամբուլի Սամաթիա թաղամասում, հանրային վայրում համբուրվելու համար սիրահար զույգին տուգանել են: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ վրդովված երիտասարդը այս մասին գրել է իր թվիթերյան էջում.
«Երբ մենք արձանագրում ենք, որ ԵՏՄ անդամ դառնալուց հետո է, որ հայկական կողմն Արցախի հակամարտության գոտում տարածքային շոշափելի կորուստներ է ունեցել, մեզ ասում են՝ ի՞նչ կապ ունի դա պատերազմի հետ, չէ՞ որ դա զուտ տնտեսական միավորում է»։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են խստացնել պատիժը Համացանցում ծայրահեղական կոնտենտի տարածման, ինչպես նաեւ դրա դիտման համար՝ ընդհուպ մինչեւ բանտարկություն:
Լաս Վեգասում հրաձգության հետեւանքով տուժածների եւ զոհվածների ընտանիքների օգնության բարեգործական հիմնադրամը, որը կազմակերպվել է տեղի իշխանությունների կողմից, արդեն ավելի քան 2,9 մլն դոլար է հավաքել:
«Մինչև հոկտեմբերի 5-ը ժամանակ կա դիրքորոշում հայտնելու: Այս պահին դիրքորոշում չունեմ: Դաշինքը քննարկում է, ձեզ դաշինքից կհայտնեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը` խոսելով նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրությունների մասին:
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան «դեռեւս պատրաստ չեն բանակցություններ սկսելու ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո ապագա հարաբերությունների շուրջ»:
Ստորագրված համատեղ հայտարարությամբ կողմերը հայտնում են իրենց գոհունակությունը երկու պետությունների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության շարունակական զարգացման եւ ամրապնդման հարցում:
Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերն անցկացրել են ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» (The Operational Capability Concept-OCC) ծրագրի շրջանակներում «Ինքնուրույն գնահատական, 1-ին մակարդակի» վարժանքներ:
«Այս դահլիճում քանի անգամ է մեկ երրորդով արտահերթ նիստ հրավիրվել։ Էդ Հանրապետական մեծամասնությունը ի՞նչ էր անում այդ արտահերթ նիստերը, բոյկոտում էր։ Էդ մեկ երրորդով նիստերը չէին կայանում։ Հիմա էլ եկել եք ասում եք՝ մեկ-երկու անդամ ունեցող խմբակցությունը ո՞նց կարող է հանրաքվե նախաձեռնել։ Էդ Ընտրական օրենսգիրքը դուք եք մշակել, ընդունել, ընենց անեիք, որ էդ խմբակցությունը 50-60 հոգանոց լիներ»:
Չինաստանում աշխատող ԿԺԴՀ-ի քաղաքացիներն սկսել են զանգվածաբար հայրենիք վերադառնալ այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կապակցությամբ նրանց կողմից այցագրերի ստացման եւ դրանց երկարացման ավելի խիստ պայմաններ են սահմանել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և կանցլեր Անգելա Մերկելին՝ երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
«Ես չգիտեմ, ես ընդհանրապես չեմ խառնվում Արտաշատի ընտրութուներին: Արարատում էլ ունենք քաղաքապետի ընտրություն, ես Արարատով եմ զբաղված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզից ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ)` անդրադառնալով Արտաշատի քաղաքապետի ընտրություններում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պասիվությանը և անձամբ իր հետաքրքրություններին:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել հոկտեմբերի ամսվա ընթացքում քաղաքում բոլոր տեսակի միջոցառումները՝ հացադուլները, նստացույցները, հիշատակի արարողությունները և համերգներն արգելելու մասին:
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին` Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու ՍԺ նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանը, ով ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) մտերիմ ընկերն է։
«Արմենպրես»-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան։
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում հրաձգությունից զոհվածների թիվը հասել է 59-ի, վիրավորվել է 527 մարդ:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 88 պատգամավոր:
Կյանքի 67-րդ տարում մահացելէ ամերիկացի ռոք-երաժիշտ Թոմ Փետին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հանդես է եկել Կատալոնիայի շուրջ ստեղծված ճգնաժամը ժողովրդավարական միջոցներով կարգավորելու օգտին:
առուկյան» դաշինքի պատգամավորները երեկ հավաքվել են «Փարավոնում»։ Մասնակցել է ողջ ֆրակցիան, անգամ Իշխան Զաքարյանը։
Նախօրեին սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «վրաերթի» էր ենթարկել Սամվել Կարապետյանին, ինչը, պարզվում է, բավական թանկ է նստել նրա վրա: Հիշեցնենք, որ նախարարը հայտարարել էր. «Սամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ եւ տեւական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձեւին, ծանր հարված հասցրեց, եւ եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ»: