Ակնկալում եմ առաջիկա ժամերին Իրանից պատասխան ստանալ ԱՄՆ-ի առաջարկներին․ Թրամփ
Ակնկալում եմ առաջիկա ժամերին Իրանից պատասխան ստանալ ԱՄՆ-ի առաջարկներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես նամակը կստանամ, ըստ երևույթին, այսօր երեկոյան։ Այնպես որ, կտեսնենք, թե ինչպես կընթանա»,- ասել է նա Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ շփման ժամանակ։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ուրբաթ օրը Tasnim գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի իշխանությունները մինչ այժմ չեն պատասխանել հակամարտության կարգավորման համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին։



