
Անկախ Կատալոնիան ԵՄ-ի անդամ չի դառնա. եվրակոմիսար Մոսկովիսի

Եվրամիությունը միայն Իսպանիային է ճանաչում որպես ԵՄ-ի անդամ, եւ եթե Կատալոնիան անկախանա, նա անդամություն չի ստանա միությունում: Այդ մասին հայտարարել է տնտեսության եւ ֆինանսների հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին:
«Պատիկերացնենք, որ անկախություն Է ձեռք բերվել, այդ պահից անկախ Կատալոնիան չի լինի ԵՄ-ի անդամ: Եվրամիությունը ճանաչում Է միայն մեկ անդամ երկիր՝ Իսպանիան»,-ասել Է Մոսկովիսին LCI ֆրանսիական հեռուստաալիքի եթերում:
Նա ընդգծել է, որ առայժմ Կատալոնիայի անկախությունը «քաղաքական ֆանտաստիկա է»: «Խոսելով անկախացումից հետո ԵՄ-ին Կատալոնիայի անդամակցության մասին՝ մենք գտնվում ենք ֆանտաստիկայի ոլորտում, որովհետեւ իրականում Կատալոնիայի ոչ մի անկախություն էլ չկա»,-ասել է եվրակոմիսարը:
Մոսկովիսին վերստին հիշեցրել է, որ ճգնաժամի լուծումը պետք է գտնեն իսպանացիներն իրենք, եւ դրա լուծման լավագույն եղանակը երկխոսությունն է», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: