
«Եթե զսպաշապիկի կարիք ունեն, ասեք՝ իմանանք». Գևորգ Գորգիսյանը՝ Արտաշես Գեղամյանի մասին

«Խոսքս ուղղում եմ ՀՀԿ-ականներին. քիչ առաջ Արտաշես Գեղամյանը միջանցքում բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա՝ սպառնալով այլևս իր անունը չասել, թե չէ՝ սենց-նենց: Ժողովուրդ, սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ինչ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Գ. Գորգիսյանը հորդորեց ՀՀԿ-ին՝ նրանց պատգամավորներին կարգի հրավիրել. «Եթե զսպաշապիկի կարիք ունեն, ասեք՝ իմանանք: Եթե մեր վրա հարձակվելու են, մենք էլ համապատասխան տրամադրված գանք՝ դուբինկաներով կամ կաստետներով: Դա, կարծեմ, ձեր կուսակցության հետ է եկել այստեղ, խնդրում եմ առաջիկա ձեր խմբակցության նիստին այս հարցը քննարկեք, ու եթե կարգապահական տույժ կա, կիրառեք: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է այդ մթնոլորտում աշխատել»: