«Երևույթը, իհարկե, անընդունելի է». Մելիքյանը` Փաշինյան-Գեղամյան ծեծկռտուքի մասին

«Երևույթը, իհարկե, անընդունելի է, բայց եկեք ընդունենք նաև, որ ցանկացած խորհրդարան ապահովագրված չէ նմանատիպ դեպքերից, և, կարծում եմ, որ, երբ արդեն կլսենք, կտեսնենք՝ ինչ է կատարվել, համապատասխան արձագանքներ կունենանք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` խոսելով առավոտյան խորհրդարանում տեղի ունեցած Փաշինյան-Գեղամյան վիճաբանության ու ծեծկռտուքի մասին:

Նա նշեց, որ հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, սակայն հրաժարվեց ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել` հիմնավորելով, որ մասնակից չի եղել, չի տեսել կատարվածը, ուղղակի խոսել է Փաշինյանի հետ: Մելիքյանը Գեղամյանի հետ դեռ չի խոսել:

Դիտարկմանն ի պատասխան, որ նախորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ականներ Շմայսին, Թոխմախի Մհերին արժանի իրավահաջորդ է գտնվել, և Գեղամյանը նրանց պակասը լրացնում է, Գ. Մելիքյանը հորդորեց չվիրավորել որևէ մեկին, այդ թվում՝ պատգամավորներին. «Ես նման դեպքեր չեմ հիշում: Քննարկման ընթացքում հնարավոր են նման իրավիճակներ խորհրդարաններում, աշխարհի որևէ խորհրդարան զերծ չէ նման իրավիճակից և որևէ խորհրդարան ապահովագրված չէ նման իրավիճակից: Խմբակցությունն այս երևույթը կքննարկի»:

Թե գործնականում ի՞նչ հետևանք կլինի` Մելիքյանը նշեց, որ կորոշի խմբակցությունը:

Կարդացեք նաև

«Չեմ արդարացնում: Ֆիզիկական բռնությունն անընդունելի է ցանկացած դեպքում, և պետք է պատասխանել քննադատությամբ»,- հավելեց Մելիքյանը:

Տեսանյութեր

Լրահոս