Բաժիններ՝

Իրաքյան զորքերը գրավել են Հավիջան՝ ԻՊ-ի վերջին պատվարներից մեկը

Իրաքի հրամանատարությունը հայտնել է Հավիջա քաղաքի ազատագրման հաջող գործողության մասին, քաղաք, որը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից գրավված վերջին բնակավայրերից մեկն է, տեղեկացնում է BBC-ին:

Զինվորականների խոսքով՝ գործողության ընթացքում սպանվել են ԻՊ-ի 196 զինյալներ եւ ազատագրվել են մերձակա 98 գյուղեր: Տարածքը, որտեղ ապրում են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ էր 2014 թվականից:

Այդ գործողությունից հետո Իրաքի ընդամենը մեկ տարածաշրջան է գտնվում ԻՊ-ի հսկողության ներքո՝ Սիրիայի հետ արեւմտյան սահմանի երկայնքով ձգվող գոտին: Իրաքյան բանակը, ոստիկանությունը եւ ռազմականացված կառույցները, որոնք մասնակցում են ԻՊ-ի դեմ մղվող պայքարին, ազատագրել են Հավիջայի կենտրոնը եւ շարունակում են հարձակումը, հայտարարել է գործողության հրամանատար գեներալ-լեյտենանտ Աբդել Ամիր Յարալան:

Պետական հեռուստատեսությունը հաղորդելէ Հավիջայի լիակատար ազատագրման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս