
Առնվազն հինգ մարդ է զոհվել Դամասկոսի կենտրոնի ականակոծման հետևանքով

Զինյալները շարունակում են ականակոծել Դամասկոսի կենտրոնական թաղամասերը, որտեղ զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորվել է 23 խաղաղ բնակիչ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքի ոստիկանությունում:
«Զինյալներն Արեւելյան Գուտայից շարունակում են գնդակոծել Դամասկոսի թաղամասերը: Արկերից մեկը պայթել է Ջիսըր ար Ռայիսում: Երկու մարդ զոհվել է Դամառոուզի մոտ, երկու զոհ եւ վիրավորներ կան Զաբլատանի թաղամասում»,-պատմում է գործակալության զրուցակիցը:
Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչների գնդակոծման տակ են հայտնվել նաեւ կենտրոնական գրադարանի մերձակա հրապարակը, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Շաալյան թաղամասը, քաղաքի պատմական մասը՝ Բաբ Տումա թաղամասը, Ազ Զահրա ալ Քադիման:
Դամասկոսի պատմական մասը զինյալների կողմից անընդմեջ գնդակոծվում է փետրվարի 18-ից:
Լուսանկարը` AFP