Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը դարձել է Քարնիի և Թրամփի բանակցությունների թեման Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ նոր հանդիպման ժամանակ բարձրացրել է Կանադայի՝ Միացյալ Նահանգներին միանալու հնարավորությունը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քարնին կարծիք է հայտնել, որ Թրամփն ապահովել է «տնտեսության տրանսֆորմացիան, ՆԱՏՕ-ի գործընկերների ռազմական ծախսերի աննախադեպ պարտավորությունները», Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաեւ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ կարգավորումը:

Բացի այդ, «շատ առումներով ամենակարեւորն է»,-շարունակել է վարչապետը, բայց այստեղ նրան ընդհատել Է Թրամփը՝ «Կանադայի եւ Միացյալ Նահանգների միավորումը»։

Քարնին ծիծաղեց և բողոքեց. «Դա այն չէ, ինչ ես նկատի ունեի»։

Այնուհետև Կանադայի վարչապետը լուրջ տոնով հիշեց ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման երկրորդ տարեդարձը։

Տեսանյութեր

Լրահոս