«Չկա որևէ լարվածություն պարոն վարչապետի հետ». Արման Սահակյան
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ իր և վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններին:
Լրագրողի դիտարկմանը, թե՝ կարծիքներ են հնչում, որ Ձեր և Կարեն Կարապետյանի հարաբերությունները լարված են, Ա. Սահակյանն այսպես արձագանքեց. «Չկա որևէ լարվածություն պարոն վարչապետի հետ, մենք շատ գործընկերային, լավ, դրական հարաբերություններով աշխատում ենք ու բավականին մեծ աշխատանք ենք արել. դա փաստում է մեր ցուցանիշները»:
Հարցին՝ որքանո՞վ է հաջողվում կատարել վարչապետի հանձնարարականները ու, ինչպես վարչապետն էր ասել, «դուրս գալ չինովնիկի կարգավիճակից», Ա. Սահակյանն այսպես պատասխանեց. «Պարոն վարչապետի բոլոր հանձնարարականները կատարվում են ամբողջությամբ, բայց չինովնիկի կարգավիճակից դուրս գալը, կարծում եմ՝ ինձ հետ կապ չուներ: Չգիտեմ՝ դուք զգո՞ւմ եք, որ ես չինովնիկի կարգավիճակում եմ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: