
Թալիբները տասնյակ ոստիկանների են սպանել Աֆղանստանի արևմուտքում

«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի արեւմուտքում գրավել են կառավարական չորս հսկիչ անցակետ եւ սպանել 20-ից ավելի ոստիկանների: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները ՝հղում անելով Ֆարահի նահանգի խորհրդի ղեկավար Ֆարահ Ֆարիդ Բահթավարին:
«Զինյալներն անցած գիշեր երեք կառավարական հսկիչ անցակետ են գրավել Ֆարահրուդ բնակավայրում, եւս մեկը՝ Ֆարահի նահանգի Բալա Բուլուք գավառի Շամալգահում, սպանվել 1 24 ոստիկան: Շամալգահում թալիբներն առեւանգել են եւս չորս ոստիկանների, նրանց ճակատագիրը դեռեւս անհայտ 1»,- Ariana News-ը մեջբերել է Բահթավարի խոսքը, հաղորդել 1 «Ինտերֆաքս»-ը: