
Իրանի ոստիկանությունն առնվազն 300 մարդ է ձերբակալել Թեհրանում տեղի ունեցած անկարգությունների համար

Իրանի ներքին անվտանգության ուժերը 300 մարդ են ձերբակալել Թեհրանի հյուսիս – արեւելքում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումների պատճառով: Այս մասին հայտնել է Fars գործակալությունը:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ փետրվարի 19-ի երեկոյան «Դերվիշի Գոնաբադի» խոշորագույն սուֆիստական աղանդներից մեկի (դրա կողմնակիցները հաճախ Իրանի իշխանություններին մեղադրում են հետապնդումների եւ խտրականության մեջ) անդամներն Իրանի ներքին անվտանգության ուժերի վրա են հարձակվել Փասդարանի շրջանում, ինչը հանգեցրել է ոստիկանության երեք սպաների զոհվելուն, եւս 30 մարդ վիրավորել է:
Նշվում է, որ տուժածների թվում եղել են պատահական անցորդներ: Իրանի մայրաքաղաքում անկարգությունները վերսկսվել են փետրվարի 20-ին: Մի քանի տասնյակ ցուցարարներ մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել Փասդարանի շրջանում: Ոստիկանության աշխատակիցները ժամանել են տարերային ցույցերի անցկացման վայր: Ձերբակալվածների եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: