
Կիևի էներգետիկ կարիքները գերազանցում են Եվրոպայի ֆինանսական հնարավորությունները. լրատվամիջոցներ

Եվրոպական երկրները սպառել են Ուկրաինայի էներգետիկ ցանցը վերականգնելու համար անհրաժեշտ միջոցները. նրանց անհրաժեշտ է առնվազն 400 միլիոն եվրո՝ Կիևի էներգետիկ կարիքները հոգալու համար: Այս մասին հաղորդում է Semafor պորտալը՝ հղում անելով Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին (UESF):
«Եվրոպական կառավարությունները սպառում են Ուկրաինայի վնասված էներգետիկ ցանցը վերականգնելու համար անհրաժեշտ միջոցները… Եվրոպացի դոնորները աստիճանաբար կրճատել են հասանելի ֆինանսավորման, սարքավորումների և Ուկրաինայի էներգետիկայի նախարարության պահանջների միջև եղած բացը: Այժմ բացը, որը ներկայումս կազմում է մոտ 400 միլիոն եվրո, կրկին մեծանում է»,- հաղորդում է աղբյուրը:
Նշվում է, որ այս ձմռան համար էներգետիկ շատ պահանջներ դժվար կլինի բավարարել՝ հաշվի առնելով անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելու համար սովորաբար պահանջվող ժամանակը: