Բաժիններ՝

Իրանցի փրկարարները հայտնաբերել են կործանված օդանավի ֆյուզելյաժը. INSA

Aseman Airlines ընկերության փետրվարի 18-ին կործանված ATR-72 մարդատար ինքնաթիռի ֆյուզելյաժը հայտնաբերվել է Դենա լեռնաշղթայի շրջանում: Այդ մասին հայտնել է INSA գործակալությունը՝ հղում անելով որոնողափրկարարական բրիգադի ներկայացուցիչ Մոջթափ Հելեդիին:

«Մեհր» գործակալության տեղեկատվությամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի քարտուղար Ռամազան Շարիֆը նույնպես հաստատել է կործանման վայրի հայտնաբերման փաստը: Իր հերթին IRIB իրանական հեռահաղորդակցական կորպորացիան, վկայակոչելով Կարմիր մահիկի իրանական բաժանմունքը, հայտնել է, որ «այսօր երեկոյան արդեն կարող են սկսվել աղետի վայրից զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները»:

Միեւնույն ժամանակ նշվում է, որ «որոնողափրկարարական աշխատանքները վատանում են եղանակային ծանր պայմանների պատճառով»: Փետրվարի 19-ին IRNA գործակալությունը հայտնել էր, որ ATR-72 ինքնաթռի բեկորները հայտնաբերվել են Սպահանի նահանգի Սեմիրոմ քաղաքի մերձակայքում: Ավելի ուշ Իրանի տրանսպորտի եւ քաղաքային զարգացման նախարարությունը չի հաստատել գտնված բեկորների վերաբերյալ տեղեկատվությունը: ԵՆՊՐԵՍ: Մասնագետները հայտնաբերել են իրանական մարդատար ինքնաթիռի բեկորների մի մասը, որը կործանվել է փետրվարի 18-ին:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել 1 Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարարության մի աղբյուր: Aseman Airlines ավիաընկերության՝ Թեհրան-Յասուջ չվերթն իրականացնող ATR-72 ինքնաթիռը փետրվարի 18-ին ռադարներից անհետացել է թռիչքի սկսվելուց մոտավորապես 50 րոպե անց: Ինքնաթիռում եղել է 66 մարդ՝ 60 ուղեւոր, այդ թվում՝ մեկ երեխա, եւ անձնակազմի վեց անդամներ: Նրանք բոլորն էլ զոհվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս