«Զանգեզուրի միջանցքը»՝ Գաբալայի հռչակագրում

Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) 12-րդ գագաթնաժողովի արդյունքներով Ադրբեջանի, Թուրքիայի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ղեկավարների կողմից ստորագրվել է Գաբալայի հռչակագիրը, որտեղ անդրադարձ կա նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հռչակագրի մեջ մասնավորապես նշվում է.

«Անդամ պետությունները հայտնեցին իրենց աջակցությունը Զանգեզուրի միջանցքի շահագործման և զարգացման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերին, վերահաստատեցին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին առավելագույն ներուժով օգտագործելու իրենց հանձնառությունը և ընդգծեցին Անդրկասպյան միջազգային Արևելք-Արևմուտք-Միջին միջանցքի և Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կարևորությունը միջտարածաշրջանային կապի ամրապնդման և Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիների դիվերսիֆիկացման գործում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031