 
                        Չինաստանում ԶԼՄ-ների վերահսկողության նոր վարչություն են ստեղծում
 
                                    Չինաստանի իշխանությունները կստեղծեն ԶԼՄ-ների վերահսկողության նոր կառավարական մարմին՝ Ռադիոյի եւ հեռուստատեսության գործերի կառավարման պետական գլխավոր վարչություն: Այս մասին ասված է մարտի 13-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի կողմից տարածված օրինագծում:
Նոր հիմնարկությունն անմիջականորեն կենթարկվի Չինաստանի բարձրագույն գործադիր մարմնին: Միաժամանակ պլանավորվում է լուծարել Մամուլի, հրատարակչության, ռադիոհաղորդումների, կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության գործերի պետական գլխավոր վարչությունը:
Ակնկալվում է, որ նոր գերատեսչությունը կթեթեւացնի Չինաստանի հեռուստաալիքներում արտասահմանյան հեռուստա- եւ ռադիոծրագրերի ներդրման գործընթացը, ինչպես նաեւ կօժանդակի արտաքին շուկաներ ՉԺՀ-ի մեդիաարտարանքի ավելի հաջող արտահանմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        