
ԱՄՆ-ի նախագահն արգելափակեց Broadcom-ի և Qualcomm-ի միաձուլումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արգելափակել է Սինգապուրի Broadcom կիսահաղորդիչներ արտադրողի կողմից Միացյալ Նահանգների Qualcomm կորպորացիայի գնումը: Այդ մասին ասված է պետության ղեկավարի հրամանագրում:
«Տվյալ ձեռքբերողի կողմից Qualcomm-ի ենթադրվող գնումն արգելվում է»,- ասված է Թրամփի հրամանագրում: ԱՄՆ-ի նախագահը վկայակոչել է առկա փաստեր, որոնք ապացուցում են, որ Broadcom-ը կարող է գործարքի կնքումից հետո «ձեռնարկել գործողություններ, որոնք սպառնում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը»:
Բացի դրանից, ապագայում կարգելափակվեն նաեւ բոլոր նման գործարքները, ասված է հրամանագրում: Այսպիսով, պետության ղեկավարը թույլ չի տվել 117 միլիարդ դոլարի գործարքի կնքումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: