
Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են իրենց երկրների ռազմավարական գործընկերությունը

Այցով Բաքվում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Ադրբեջանի նրա պաշտոնակից Արթուր Ռասիզադեն քննարկել են երկրների ռազմավարական գործընկերության, համագործակցության զարգացման եւ համատեղ տարածաշրջանային նախագծերի իրագործման հարցերը:
Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը: «Կողմերը հանդիպմանը քննարկել են վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հարցերը, տարբեր որոլտներում համագործակցության զարգացումը եւ տարածաշրջանային կարեւորության համատեղ նախագծերը: Արթուր Ռազիզադեն նշել է, որ Ադրբեջաը պատրաստ է շարունակել ջանքերը ռազմավարական գործընկերության հետագա խորացման համար:
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանը առանձնապես կարեւոր ռազմավարական գործընկեր է Վրաստանի համար եւ նշել է երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան»,- հայտնել է մամուլի ծառայությունը: «Հանդիպմանը նաեւ արծարծվել է տարածաշրջանի իադրությունը, ընդգծվել է կայունության պահպանման եւ խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծման կարեւորությունը»,- նշել է գերատեսչույթունը: Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առեւտրական գործընկերների տասնյակում է: 2017 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 882 մլն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: