
Թիլերսոնը Ռուսաստանին մեղադրել է Սկրիպալի դեմ մահափորձի մեջ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանին մեղադրել է Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դեմ կատարված մահափորձի մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Ինքնիշխան պետության տարածքում նման հարձակման համար, մասնավոր քաղաքացու սպանության փորձի համար երբեք արդարացում չի լինում, եւ մենք վրդովված ենք, որ Ռուսաստանը, ինչպես երեւում է, վերստին նման պահվածք է ցուցաբերում:
Ուկրաինայից մինչեւ Սիրիա, իսկ այժմ նաեւ մինչեւ Մեծ Բրիտանիա, Ռուսաստանը շարունակում է գործել որպես անպատասխանատու ուժ, որն անկայունություն է բերում աշխարհին, գործում է մյուս երկրների ինքնիշխանության եւ սեփական քաղաքացիների կյանքի նկատմամբ բացահայտ քամահրանքով»,- հայտարարել է Թիլերսոնը:
Նա նաեւ հասկանալ է տվել, որ Ռուսաստանի հնարավոր մեղսակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի արած հայտարարությունը համաձայնեցված էր Միացյալ Նահանգների հետ: