Բաժիններ՝

Հռոմի պապը նշում է քահանայապետության հնգամյակը

Ուղիղ հինգ տարի առաջ Առաքելական պալատի Սիքստինյան կապելլայում կայացած կոնկլավում Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետ ընտրվեց արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, որը եկեղեցական համայնքի պատմության մեջ առաջին անգամ վերցրեց Ֆրանցիսկոս անունը:

Նա Սուրբ Պետրոսի գահն զբաղեցրեց իր նախորդի՝ Բենեդիկտոս XVI-ի (աշխարհիկ Յոզեֆ Ռատցինգերի) ոչ թե մահվանից, այլ հրաժարումից հետո։

Ֆրանցիսկոսը դարձավ ճիզվիտների ուխտի անդամ առաջին քահանայապետը, այլեւ առաջին Պապը Նոր Աշխարհից: Գահակալումը կայացավ 2013 թվականի մարտի 19-ին: Ֆրանցիսկոսի գահակալությունը, բազմաթիվ դիտորդների կարծիքով՝ կարեւոր բարենորոգումների սկիզբը դրեց Հռոմի կաթոլիկ եկեղեցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031