
Ադրբեջանում մահացել է ամուսնու բռնությունների հետևանքով հիվանդանոց տեղափոխված կինը

Ադրբեջանի Լենքորանի շրջանի 51-ամյա բնակչուհի Մարիֆա Կաֆարովան, ով մարտի 12-ին ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, մահացել է: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Կաֆարովայի բարեկամուհու փոխանցմամբ, նա այդ վիճակում հայտնվել է ամուսնու կողմից ծեծի և բռնության ենթարկվելու պատճառով:
«Մարիֆան այդ ծանր վնասվածքներով մեկ շաբաթ գտնվում էր տանը: Երեկ նրա վիճակը ծանրացել էր, և տեղափոխել են հիվանդանոց: Մարիֆային այդ վիճակին է հասցրել նրա ամուսինը»,-ասել է նա: