
Նաթանյահուն դաշնակիցներին հորդորել է վաղաժամկետ ընտրություններ չհրահրել Իսրայելում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դաշնակիցներին համոզում է պահպանել կառավարող կոալիցիան եւ չգնալ վաղաժամկետ ընտրությունների՝ միասին աշխատել մինչեւ քառամյա ժամկետի ավարտը, որը լրանում է 2019 թվականի աշնանը։
Նախօրյակին նա կարգավորել է վեճը «Թորայի հրեություն» կրոնական կուսակցության հետ, որը պահանջում է իր ընտրազանգվածին զերծ պահել բանակ զորակոչից, բայց պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ հարաբերությունների սրման գնով:
Նա խոստացել է հեռանալ կառավարությունից եւ կոալիցիայից հանել «Մեր տունը Իսրայելն է» իր կուսակցությունը, եթե ուղղադավանների հետ համաձայնեցված օրինագիծն ընդունվի: «Ես ցանկանում եմ վերստին դիմել կոալիցիայի գծով գործընկերներին:
Ես նրանց, առաջին հերթին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին եւ ծայրահեղ ուղղադավան խմբակցությունների ղեկավարներին կոչ եմ անում հանդես բերելու պատասխանատվություն: Երկրին անհրաժեշտ է կայուն կոալիցիա, որը կշարունակի աշխատել»,- հայտարարել է Նաթանյահուն: «Արդեն ուշ է, բայց ոչ չափանզանց ուշ:
Անհրաժեշտ է գործադրել վերջին ջանքը, որպեսզի պահպանվի կառավարության գործող կազմը»,- հավելել է վարչապետը խորհրդարանի նիստում, որի հայտարարությունները մարտի 13-ին տարածել է նրա մամուլի ծաառյությունը: Կոալիցիան, որի վրա հենվում է Նաթանյահուի կարիերայում չորրորդ կառավարությունը, բաղկացած է վեց աջ եւ կրոնական կուսակցություններից, որոնք վերահսկում են Կնեսետի 120 տեղերից 66-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: