
Դեմոկրատները Թրամփից պահանջել են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել

ԱՄՆ-ի կոնգրեսականները հակառուսական պատժամիջոցների սաստկացմամբ են սպառնացել, եթե նախագահ Դոնալդ Թրամփը չսահմանի այն պատժամիջոցները, որոնք արդեն առաջարկված են Կոնգրեսի երկու պալատների կողմից:
Այդ մասին ասված է այն նամակում, որն ստորագրել են 140 դեմոկրատ կոնգրեսականներ: «Մենք Ձեզ տվել ենք գործիքներ, որոնք պետք է լուծեին այդ խնդիրը: Եթե Դուք շարունակեք այդ գործիքները պահել դարակում, մենք կձգտենք այն բանին, որ լրացուցիչ օրենսդրական ակտ ընդունենք՝ ավելի խիստ պահանջներով»,- սպառնում են կոնգրեսականները Սպիտակ տուն ուղարկած նամակում: Կոնգրեսականներն ընդգծել են, որ եթե նախագահը «չի ցանկանում պաշտպանել Միացյալ Նահանգները, Կոնգրեսը դա կանի ինքնուրույն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: