ՌԴ-ի Քննչական կոմիտեն կազմակերպել է Կեմերովոյի Առեւտրաժամանցային կենտրոնում զոհվածների հարազատների գենետիկական նյութի ստացման աշխատանքը:
Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ:
ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի արդյունքներով էական փոփոխություններ են տեղի ունեցել կուսակցության Գերագույն մարմնի կազմում: Կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը:
«Արդեն երկար ժամանակ համբերել եք, ևս մի քանի օր համբերեք, ու մենք դրա հանգուցալուծումը կտանք, մոտ ժամանակներս կկայացնենք որոշում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով վարչապետի իրենց թեկնածուի մասին:
«Այն ճանապարհային քարտեզը, որը մեզ ներկայացվել է ժամանակին, որը հետագայում փոփոխությունների է ենթարկվել, և դրանից մենք դեռևս տեղյակ չենք, մենք այս պահի դրությամբ չենք պատրաստվում միանալ, որովհետև բազմաթիվ խնդիրներ ենք այնտեղ տեսնում»
Մարտի 26-ի առավոտյան ժամը 9:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ին) Եգիպտոսի բոլոր նահանգներում սկսվել են նախագահական ընտրությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Փրկարարները Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրական կենտրոնում հրդեհի վայրում հայտնաբերել են 56 զոհվածների մարմիններ:
«Նախնական տվյալներով` ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Լրացուցիչ տեղեկություն կհայտնենք հավելյալ»,- այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում:
95 երկրների 850-ից ավելի պատգամավորներ կմասնակցեն միջազգային անվտանգության յոթերորդ Մոսկովյան խորհրդաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 4-5-ին:
Այսօր Ազգային ժողովում ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում գերատեսչությունների դռները լրագրողների առջև փակելուն:
ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնությունը՝ 63 տոկոսը, պաշտպանում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոն քաղաքում մասնակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ իրենք գոհ են Սահմանադրական փոփոխություններից:
Կորեայի Հանրապետության կառավարությունը մարտի 26-ին հակազդման շտապ միջոցներ է ձեռնարկել մթնոլորտում վտանգավոր միկրոմասնիկների խտության բարձրացման պատճառով:
Ինչպես արդեն հաղորդվել է, խոշոր հրդեհ է բռնկել Կեմերովոյի առեւտրի կենտրոնում, որը բազմաթիվ կյանքեր է խլել:
Սիրիայի Արեւելյան Ղութայից մարտի 25-ին դուրս են բերվել «Ֆեյլաք ար Ռահման» խմբավորման գրեթե 5,5 հազար զինյալներ:
Չինաստանի «Տյանգուն-1» տիեզերակայանի բեկորները, ինչպես ենթադրվում է, Երկրի վրա կընկնեն մարտի 29-ից մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակամիջոցում:
Իսրայելացի ուժայինները լույս մարտի 26-ի գիշերը որոնման մեջ գտնվող 43 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Welt թերթին տված հարցազրույցում դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում եւ Եվրամիությունից պահանջել է դադարեցնել բանակցությունները ԵՄ-ին այդ երկրի անդամակցության շուրջ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 26-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել:
Կանադայի Air Canada ավիաընկերության մարդատար ինքնաթիռը խցիկում ծխոտման պատճառով հարկադրական վայրէջք է կատարել Վաշինգտոնի Դալեսի անվան օդանավակայանում:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչը հայտնել է յոթ բալիստիկ հրթիռների կալանման մասին, որոնք Սաուդյան Արաբիայի վրա արձակվել էին Եմենի կողմից:
Կատալոնիայում ոստիկանության եւ ցուցարարների ընդհարումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 92-ի:
Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 48-ի:
ԱՄՆ-ի շուկայում 2017 թվականին վինիլային ձայնապնակների եւ երաժշտական CD-սկավառակների վաճառքն ավելի մեծ եկամուտ է բերել, քան առցանց-ռեսուրսները, որոնք առաջարկել են կոմպոզիցիաներ ներբեռնել վճարման դիմաց:
Չինաստանի բնակիչներից մեկը փաստաթղթերը կանանց համալսարան է ներկայացրել ընկերուհի գտնելու համար:
Ընդդիմադիր ուժերը ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածում իշխանափոխություն իրականացնելու շանսեր չունեն: 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով ընդդիմադիր ուժերի կողմից նախաձեռնվող զարգացումների մասին:
Թուրքիան իրականացրել է սեփական մշակման առաջին՝ «Գյոկդողան» և «Բոզդողան» բալիստիկ հրթիռների հաջող փորձարկում։
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Կատալոնիայի ժեներալիտատի (կառավարություն) նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին Դանիայի հետ սահմանին, մարտի 25-ին հաղորդել է Գերմանիայի Bild հրատարակության կայքը։