
Այրվում է Կեմերովոյի առևտրի կենտրոնը. կադրեր արտակարգ պատահարի վայրից

Ինչպես արդեն հաղորդվել է, խոշոր հրդեհ է բռնկել Կեմերովոյի առեւտրի կենտրոնում, որը բազմաթիվ կյանքեր է խլել: Տեսանյութում կադրեր են ցուցադրված արտակարգ պատահարի վայրից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ըստ վերջին տվյալների, կենտրոնում մոլեգնած հրդեհից զոհվել է 53 մարդ, եւս 16-ն անհայտ կորած են համարվում: Օպերատիվ շտաբում հայտնել են, որ 12 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ, 36 հոգու ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել: